Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Ալերգիա. Գեդեոն Ռիխտեր ընկերության սեմինարը

Ալերգիա. Գեդեոն Ռիխտեր ընկերության սեմինարը

Ամբողջ աշխարհում դիտվում է ալերգիայով և բրոնխիալ ասթմայով հիվանդացության աճ: Վերահսկման բացակայության դեպքում այս հիվանդությունները կարողեն բերել բարդությունների:

 

Հենց այս հրատապ թեմայի մասին էր Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության կազմակերպած սեմինարը: «Հակաալերգիկ, հակաասթմատիկ դեղամիջոցներ» թեմայով սեմինարը սկսվեց մուլտֆիլմով: Մուլտֆիլմի օրինակով կարելի էր հասկանալ ալերգիայի խնդրի լրջության աստիճանը:


Սեմինարի թեմայի մասին զրուցեցինք Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյանի հետ:


Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան–   Սուսաննա, ինչքանո՞վ է հրատապ ալերգիկ հիվանդությունների թեման: Կա՞ն վիճակագրական տվյալներ:


–   Թեման, իրավամբ, շատ հրատապ է, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում կտրուկ աճել է ալերգիկ ռեակցիաների թիվը: Պաշտոնական տվյալներով` Ռուսաստանում բնակչության 30%- ի մոտ ալերգիկ ռեակցիաներ են դրսևորվում: Ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը հասնում է 50%-ի: Շատ հաճախ վիճակագրական տվյալները վիճելի են, քանի որ մի շարք հիվանդություններ, թյուրիմացաբար, ախտորոշվում են որպես ալերգիա: Եվ հակառակը, ալերգիայի դիմակի տակ կարող են թաքնվել այլ հիվանդություններ: Մեզ մոտ վիճակը գրեթե նույնն է, ինչ Ռուսաստանում:


–   Ի՞նչն է նման կտրուկ աճի պատճառը:


–   Պատճառը, կարելի է ասել, ժամանակակից քաղաքակրթությունն է: Մեծ նշանակություն ունեն արտաքին գործոնները` էկոլոգիական վիճակի վատթարացում, քիմիական նյութերի կիրառում, կոսմետիկա, արհեստական հիմքից պատրաստված հագուստ, սննդային հավելումներ և այլն: Իհարկե, պատճառը միայն վերը նշվածները չեն, գոյություն ունի ժառանգականության սկզբունքով արտահայտվող ալերգիա: Ժառանգական նախատրամադրվածության դեպքում ալերգիայի առաջացման և զարգացման ազդակ ալերգենների թիվը՝ ըստ վիճակագրական հաշվառման, հասնում է 20.000-ի:

 

Գեդեոն Ռիխտեր ընկերության ալերգիկ հիվանդությունների խնդիրներին վերաբերող թեմայով սեմինարը Գեդեոն Ռիխտեր ընկերության ալերգիկ հիվանդությունների խնդիրներին վերաբերող թեմայով սեմինարը Գեդեոն Ռիխտեր ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան


–   Վիճակագրական տվյալները վիճելի են այն առումով, որ գերագնահատված են ախտորոշումները, ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը:


–   Այստեղ խնդիրն այն է, որ ալերգիկ ախտանիշների ետևում կարող են կանգնած լինել այլ հիվանդություններ, օրինակ, էնդոկրին համակարգի, աղեստամոքսային տրակտի խանգարումներ և այլն, որոնք կարող են կազմել ալերգիայի ախտորոշման մոտավորապես 50-60%-ը: Այս պարագայում շատ կարևորվում է ճիշտ ախտորոշումը: Պետք է պարզել` դա իսկապե՞ս ալերգիայի դրսևորում է, թե՞ որևէ այլ հիվանդության զարգացում: Յուրաքանչյուր պարագայում անհրաժեշտ է լաբորատոր հետազոտություն անցնել:

 

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան Գեդեոն Ռիխտեր ընկերության ալերգիկ հիվանդությունների խնդիրներին վերաբերող թեմայով սեմինարը Գեդեոն Ռիխտեր ընկերության ալերգիկ հիվանդությունների խնդիրներին վերաբերող թեմայով սեմինարը


–   Ի՞նչ է ալերգիան. համախտանի՞շ, հիվանդությո՞ւն, թե՞ կենսաձև:


–   Ալերգիան հիվանդություն է, և միևնույն ժամանակ՝ կենսաձև: Հաջողություն կարելի է համարել ալերգիայով տառապող պացիենտի համար, եթե բացահայտվում է ալերգենը, այսինքն պարզ է դառնում, թե ինչից է իր ալերգիան: Այս պարագայում կենսաձևի համապատասխան կազմակերպումը կօգնի նրան խուսափել ալերգիայից: Եթե ալերգենը պարզ չէ, ստիպված են լինում պարբերաբար բուժում ստանալ: Մենք ներկայացնում ենք Գեդեոն Ռիխտերի արտադրության հակաալերգիկ դեղամիջոց Լորդեստինը, որը արագ և արդյունավետ պայքարում է ալերգիկ ռեակցիաների դեմ:


Գեդեոն Ռիխտեր ընկերության մենեջեր Լուսինե ԲլուրցյանԳեդեոն Ռիխտեր ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ զրուցեցինք բրոնխիալ ասթմայի, նրա ախտաբանության զարգացման գործընթացում ալերգիայի դերի, նաև բուժման կազմակերպման մասին:


–   Լուսինե, ի՞նչ ընդհանրություններ ունեն ալերգիան և բրոնխիալ ասթման: Ինչպե՞ս խուսափել բրոնխիալ ասթմայից, շնչահեղձության նոպաներից:


–   Բրոնխիալ ասթմայի և ալերգիայի միջև կա անմիջական կապ՝ ալերգիան հաճախ է դառնում նպաստող գործոն բրոնխիալ ասթմայի զարգացման գոծընթացում: Ամբողջ աշխարհում կան վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` ասթմայով հիվանդների մոտ 80%-ը տառապում է ալերգիկ ռինիտով, իսկ ալերգիկ ռինիտով ամբողջ հիվանդների քանակի 40%-ը որպես ալերգիայի բարդություն ի հայտ է գալիս բրոնխիալ ասթման:


Եթե ասթմայով տառապող հիվանդի մոտ դեռևս չեն հայտնաբերել նոպան հարուցող ալերգենները, ապա նա պետք է մշտապես հետևողական լինի, որպեսզի խուսափի հնարավոր ասթմատիկ նոպաներից, կարելի է ասել՝ ամեն քայլափոխի: Նոպան հիվանդության սուր դրսևորումն է, որն անհրաճեշտ է շատ արագ հաղթահարել:

 

Գեդեոն Ռիխտեր ընկերության ալերգիկ հիվանդությունների խնդիրներին վերաբերող թեմայով սեմինարը Գեդեոն Ռիխտեր ընկերության ալերգիկ հիվանդությունների խնդիրներին վերաբերող թեմայով սեմինարը Գեդեոն Ռիխտեր ընկերության ալերգիկ հիվանդությունների խնդիրներին վերաբերող թեմայով սեմինարը

 

Գոյություն ունեն նոպան շուտափույթ հաղթահարելու մի շարք դեղամիջոցներ, որոնք նպատակաուղղված են կամ նոպայից հանելու, կամ բարդություններից խուսափելու համար: Բացի դրանից, կան մի խումբ դեղամիջոցներ երկարատև բուժման համար, որոնց մշտական օգտագործումը բերում է նոպայի կանխմանը և հիվանդի կյանքի որակի բարելավմանը: Հավատացեք, եթե ադեքվատ, ճիշտ բուժում նշանակվի, ապա հնարավոր է հասնել շնչահեղձության նոպաների իսպառ վերացմանը: Ասել կուզե՝ կենսաձևի վերակառուցումից զատ, դեղորայքային բուժումն անհրաժեշտություն է:


–   Ո՞րն է ձեր ընկերության ներդրումն այս ասպարեզում: Ի՞նչ դեղամիջոցներ եք ներկայացնում:


–   Այսօր գոյություն ունեն բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք օգնում են դուրս գալ շնչահեղձության նոպայից: Մեր օրվա թեման այն դեղամիջոցների մասին է, որոնք նախատեսված են երկարատև բուժման համար: Այդ դեղահաբերի միջոցով, ինչպես օրինակ «Սինգլոն»-ի, մենք կարողանում ենք նվազեցնել նոպաների հաճախականությունը, բարձրացնել հիվանդի կյանքի որակը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ